National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
22.04.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 4

Ապրիլի 22-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդունել է Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Աթանաս Զաֆիրովին: Հանդիպմանը ներկա էին Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Մանվել Բադեյանը եւ ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները բարձր են գնահատել երկու խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ սերտ աշխատանքը, ինչպես նաեւ կարեւորել են միջազգային տարբեր խորհրդարանական հարթակներում փոխգործակցության խորացումը:

Արտակ Զաքարյանը, խոսելով ապրիլի 23-ին Երեւանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումից, հույս է հայտնել, որ այս տարվա քննարկումներն իրենց հերթին կարող են նպաստել ցեղասպանության կանխարգելման արդյունավետ մեխանիզմների եւ իրագործելի լուծումների մշակմանը:

Հանձնաժողովի նախագահը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, խոսել է մասնավորապես ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակից: Այս համատեքստում Աթանաս Զաֆիրովը նշել է, որ իրենք հետեւում են եւ տեղյակ են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ընթացող իրադարձություններից. բուլղարացի պատգամավորը նշել է, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում:

Զրուցակիցները, խոսելով տարբեր ոլորտներում ձեւավորված հայ-բուլղարական հարաբերություններից, կարեւորել են մասնավորապես առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումն ու խորացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am